Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը:

Այս մասին հայտնում են  Հայաստանի նկարիչների միությունից։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 12-ին, ժամը` 17:00-20:00 Նուբարաշեն 46 (ցախի շուկա) հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին նույն վայրից:

Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել