Tert.am-ը գրում է․
Ռուսաստանին և մի շարք այլ երկրներին իբր իրանական սպառազինության փոխանցման մասին հաղորդագրությունները սուտ են, դրանք կոչված են թաքցնելու Արևմուտքի կողմից Իսրայելին զենքի ապօրինի մատակարարումները:
Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Որոշ երրորդ երկրների իրանական զենքի փոխանցման մասին կեղծ և ապակողմնորոշիչ հաղորդագրությունները քարոզչություն են, որն անհրաժեշտ է Արեւմուտքի կողմից Իսրայելի անօրինական աջակցությունը թաքցնելու համար», - գրել է նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ ՌԴ-ն Իրանից բալիստիկ հրթիռներ է ստացել և Թեհրանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/09/10/qanani/4177175
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել