Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսում, պաղեստինցի փախստականների ճամբարի վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 60-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։

Դրա փոխանցմամբ՝ պայթյունի վայրում փլատակների մաքրումը շարունակվում է, զոհերի թիվը կարող է աճել։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչներին հարվածելու մասին: Նրանք գտնվել են Խան Յունիս հումանիտար գոտու կենտրոնում տեղակայված շտաբում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել