Վիետնամի հյուսիսում մոլեգնող «Յագի» թայֆունի հետաևանքով բանուկ կամուրջ է փլուզվել. 10 մեքենա և 2 սկուտեր ընկել է Ռեդ գետը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի փոխվարչապետին։
Առայժմ պարզ չէ՝ արդյոք կամրջի փլուզման հետևանքով կան զոհեր։ Հայտնի է, որ փրկվել է առնվազն 3 մարդ, իսկ 13 հոգի անհետ կորած է։
375-մետրանոց կամրջի մի մասը դեռ կանգուն է։
Վերջին տվյալներով՝ օգոստոսի 7-ից Վիետնամում մոլեգնող «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է առնվազն 59-ի, այդ թվում՝ առնվազն 44 մարդ զոհվել է սողանքների և հեղեղումների հետևանքով։ Ավելի քան 240 մարդ վիրավորվել է, իսկ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Շուրջ 50 000 մարդ տարհանվել է մերձափնյա քաղաքներից, իշխանությունները մարդկանց կոչ են արել մնալ տանը։
Ավելի վաղ հաղորդվում էր Վիետնամում 14 զոհի մասին։ Նախքան Վիետնամ հասնելը թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավում և Ֆիլիպիններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել