1in.am-ը գրում է.

Տեղեկատվական հագեցվածությունը ժամանակակից մարդու կյանքի հիմնական առանձնահատկությունն է: Մեկ ամսում մենք ստանում և մշակում ենք այնքան տվյալ, որքան մեր նախնիները XVII դարում իմացել են ողջ կյանքի ընթացքում: Սակայն ինչպես մարդու ուղեղը, այնպես էլ մեդիապահեստարանը՝ համացանցը, չի կարող անվերջ տեղեկատվություն պարունակել: Ամերիկացի գիտնականները հաշվարկել են, թե համացանցից որքան արագ են անհետանում տեղեկությունները: Այս մասին հայտնում է Russia Today-ը: 

Old Dominion համալսարանի աշխատակիցները որպես հետազոտության հիմք վերցրել են ավելի քան 11 հազար հղում և վերլուծել, թե որքան ժամանակ են դրանք ակտիվ և տանում դեպի անհրաժեշտ բլոգներ, լրատվական ժապավեններ և այլն: Որպես օրինակ՝ գիտնականներն ընտրել են 2009-2012 թվականներն ընկած շրջանում 6 կարևոր իրադարձություններ, օրինակ՝ Բարաք Օբամային Նոբելյան մրցանակ շնորհելը, Մայքլ Ջեքսոնի մահն ու «արաբական գարնան» իրադարձությունները:

Պարզվել է, որ երկու տարում բոլոր հղումների 27 տոկոսը կորցրել է իր ակտուալությունը: Իսկ սոցիալական ցանցերը, որոնցում ամսական բաց հասանելիություն է ստանում մոտ 30 մլրդ նոր աղբյուր, օրական կորցնում է ողջ տեղեկատվության 0.02 տոկոսը: Այս տարվա մարտին Twitter-ում հրապարակված հղումների 7 տոկոսն արդեն 3 ամիս անց անգործունակ է եղել: Իսկ 2009-ին գրանցված թվիթներից «մահացած» է եղել ¼-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել