Tert.am-ը գրում է.
Նախորդ ամիս իր 83-ամյակը տոնած ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն այսօր ամուսնանում է, հայտնում է Reuters-ը։ Սա նրա երրորդ ամուսնությունը կլինի։
Հայտնի ներդրողի ընտրյալն է 42-ամյա Թամիկո Բոլթոնը։ Նախկինում նա զբաղվել է համացանցում սննդային հավելումների վաճառքով, իսկ հետո հիմնել յոգայի օնլայն պարապմունքներ առաջարկող ընկերություն։
Սորոսն ու Բոլթոնը (վերջինիս համար սա երկրորդ ամուսնությունն է) ծանոթացել են 2008-ին։ Նրանց նշանադրության մասին հայտնի է դարձել 2012-ի օգոստոսին։
Հարսանիքը կտևի 3 օր։ Հրավիրյալների թվում են շատ հանրահայտ քաղաքական գործիչներ, գործարարներ, նաև Սորոսի 5 երեխաները։ Ի դեպ, նրանք հյուրերին խնդրել են նվերների փոխարեն գումարը փոխանցել բարեգործական կազմակերպությունների։
Հարսանիքը տեղի կունենա Սորոսի՝ Բեդֆորդում գտնվող կալվածքում։ Այս առանձնատունը ֆինանսիստը գնել է 2003-ին։
Հարսը կկրի լիբանանցի հայտնի դիզայներ Ռիմ Ակրայի զգեստը, որը «հագցնում» է բազմաթիվ աստղերի, այդ թվում՝ Անջելինա Ջոլիին և Ջենիֆեր Լոպեսին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ