Երրորդ դասարանի «Մայրենի» դասագրքի կազմի վրա այրվող դրոշը «Անատարես» հրատարակչության պատճառով է։
Հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Aysor.am-ին ասել է.
«Խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա, բացի միգուցե այն մեթոդից, որ դիզայները ստեղծել է։ Կարող էր դատարկ էջից ստեղծել, բայց արել է այն, ինչ արել է, դա իր գործն է, ես էլ կարող էի զբաղվել դրանով»։
Մարտիրոսյնը չի համաձայնել, որ սխալի հետևանքով ստացվել է այրվող դրոշի պատկեր.
«Ասում են, որ այնտեղ այրվող դրոշ է։ Այրվող դրոշ երևի այդ մարդիկ չեն տեսել, ես ցավոք տեսել եմ, այրվում է հենց նյութը, բայց եթե կողքն է այրվում դրոշի, կարելի էր սա ընկալել որպես լույս և ջերմություն ճառագող դրոշ՝ ուղղված բարեկամներին, և կրակ ճառագող դրոշ՝ ուղղված չբարեկամներին»։
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2024/09/06/%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-3/2324695
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել