Apple-ի ղեկավարը Twitter-ում կիսվել է  iPhone 5S-ի վաճառքի վերաբերյալ տպավորություններով Panorama.am-ը գրում է.

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը աքաունթ է բացել Twitter-ում և առաջին գրառումը կատարել, որում կիսվել է իր տպավորություններով նոր iPhone-ի վաճառքի վերաբերյալ: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, նա ընդգծել է, որ մարդկանց երջանիկ դեմքերը իրեն հիշեցնում են, թե ինչի համար են աշխաում:

Աղբյուրը հիշեցնում է, որ նոր о iPhone 5S-ի վաճառքն ախարհում մեկնարկել է նախօրեին և, օրինակ, Նյու Յորքում որոշ բնակիչներ երկու շաբաթ հերթ են կանգնել այն ձեռք բերելու համար: Սակայն ՌԴ-ում Apple-ի նոր սմարթֆոնը վաճառքում կհայտնվի տարեվերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել