Իրանական "Tasnim news"-ը հոդված է հրապարակել Զանգեզուրի միջանցքի մասին...
Հոդվածում նշվում է, որ "Զանգազուրի միջանցքը կհանգեցնի ՆԱՏՕ-ի ներթափանցմանը Հարավային Կովկաս, որը անընդունելի է Իրանի համար"...
Բացի այդ, հեղինակը հիշեցնում է Ռուսաստանին, որ Իրանը միշտ Ռուսաստանի կողքին է եղել Արևմուտքի դեմ պայքարում։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա աշխատելիս նման հայտարարություններ անելը (այսինքն՝ աջակցել Զանգեզուրի միջանցքի բացմանը), աներևակայելի է։ Հոդվածում ընդգծվում է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը նշանակում է Իրանի հարեւանների թվի կրճատում եւ նրա դռներից մեկի փակում դեպի Եվրոպա"...
Փաստորեն Իրանը շատ պարզ նախազգուշացրել է ՌԴ֊ին` "Զանգեզուրի միջանցքի" բացման և դրա նկատմամբ ռուսական վերահսկողության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավարի զառանցանքներին... Թեհրանում շատ լավ են պատկերացնում այդ միջանցքի "փայատերերի" մտադրությունների մասին և Մոսկվայի շատ զավեշտալի երազանքերի, որ նա կկարողանա կամ էլ երկարատև կվերահսկի այն...
Թեհրանը բացահայտ երեսով է տալիս Մոսկվային` իր կողմից ուկրաինական "գամբիտում" ՌԴ֊ի կողքին կանգնելը ու շատ պարզ հասկացնում, որ դա իր համար կարմիր գիծ է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid02xmnXwKiC4zTwHY8DhsbCisNGqbXnxUwQJWEU5BrBWzCHS17nBAGJvY3PNqv7ynrhl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել