Lurer.com-ը գրում է.
Լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․
«Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Ոսկեպար գյուղի 3 բնակչի պատկանող 9 կով հայտնվել է Ադրբեջանին սահմանակից, Ոսկեպար-Կիրանց նախկին, այժմ չգործող ճանապարհին կից գտնվող ականապատ դաշտում։ Անասնատերերից տեղեկացա, որ 9 կովերից 2-ը բարեհաջող դուրս են եկել փշալարով ցանկապատված , ականապատ դաշտից, 3-ը վիրավորվել են հակահետևակային ականների պայթյուններից․ 4 կով դեռևս գտնվում է ականապատ դաշտում։
Անասնատերերը հայտնեցին,որ Ոսկեպարից դեպի Կիրանց տանող այդ հատվածում սահմանազատում չի իրականացվել»։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=592818&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել