ArmLur.am-ը գրել էր, որ 2024 թվականի օգոստոսի 10-ին, «Ֆեստիվառ» մշակութային-ժամանցային նախագծի շրջանակներում Իջեւանում տեղի էր ունեցել երկրորդ համերգը:

ArmLur.am-ը գրել էր, որ ԿԳՄՍ-ն և Հանրային հեռուստաընկերությունը Ֆեստիվառին հրավիրել են 2 երգիչ, սակայն գումար են հատկացրել 6-ի համար․ ո՞վքեր են մյուս 4-ը անհասկանալի էր։ Նշված հարցն ուղել էինք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որտեղից ստացել ենք հետևյալ պատասխանը․

«Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 10-ին «Ֆեստիվառ» փառատոնի՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում տեղի ունեցած համերգի ժամանակ՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրի, ինչպես նաև նշյալ պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի, ելույթ են ունեցել հրավիրված արտիստ՝ Դաթո Խուջաձեն։ Համերգի մյուս երգիչների հոնորարները երառված են համաձայնագրի՝ երաժշտախմբի ապահովում, ներառյալ երաժշտախմբի ու գործիքների տեղափոխում, հյուրանոցային կեցություն և սննդի ապահովում տողում»,- ասված է պատասխանում։

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Նուցա Թոփուրիայի մասնակցության ծախսերը հոգացել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Պարզ դարձավ, որ պայմանագրով հատկացվում է 6,5 մլն դրամ 6 երգչի համար, սակայն 4-ը չկան, իսկ Նուցա Թոփուրիայի մասնակցության ծախսերը հոգացել է Վրացական կողմը։ Հարցական է միայն, թե ինչու լրացուցիչ համաձայնագրում ոչ մի ծախս չի պակասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել