Լատենտ նիկոլականներն ամենավտանգավորն են, նրանք նույն նիկոլներն են՝ պարզապես դիմակավորված։
Ես ամաչում եմ, որ փողոցում եղել եմ Սուրեն Պետրոսյանի նման վախկոտ անձնավորության կողքին նույն պայքարի խրամատում։
Երբ Ազգային Ժողովի մոտ նիկոլական ոստիկանները կրակ բացեցին մեզ վրա, Սուրեն Պետրոսյանն առաջին ու վստահ եմ միակ փախուստի դիմողն էր այդ տարածքից։
Հիմա էս անձնավորությունը վերապահում է իրեն լուրջ քաղաքական ֆիգուրի տեղ դնել և քննադատել ՀՀԿ-ին, իրական ընդդիմադիրներին, ովքեր 6 տարի է փողոցում կռիվ են տալիս նիկոլի դեմ կամ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Ասում է Սերժ Սարգսյանը խնդիր չունի նիկոլի հետ։
Սուրե՛ն, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն երբեք պայքարի խրամատը չեն լքել ու չեն լքելու, ոնց դու լքեցիր ԱԺ -ի մոտից աղվեսի նման փախչելով։
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պայքարում են նիկոլի ու քո նման լատենտ նիկոլականներին ֆիասկոյի ենթարկելու համար։
Այլևս չեմ լռելու, երբ ՀՀԿ երիտասարդական կառույցից 20 ամյա Ժորա Ավետիսյանին կալանավորում էին պայքարի թեժ կետում լինելու համար դու Ֆրանսիական Նիցցաներում կայֆավատ էիր լինում ։
Հիմա եկել ես ու քեզ քաղաքական գիգանտի տեղ ես դրել, չճանաչողներն էլ կասեն լուրջ քաղաքական վերլուծաբան ես ու հայրենիքի համար պայքարող։
Թռնողը միշտ էլ թռնում ա, ոնց ԱԺ -ի մոտից թռար երբ կրակեցին մեզ վրա, այնպես էլ տարբեր կուսակցություններից ես թռել տարբեր իրավիճակներում։
Այսքանից հետևություն՝ նման թռնողներին և լատենտ նիկոլականներին պետք չի բերել և կանգնեցնել իրական, տարիներով պայքարող, հայրենասեր մարդկանց կողքին ։
Պայքարի խրամատ լքող Սուրեն այլևս ՀՀԿ-ի մասին խոսելիս լեզուդ կկծես, որ քո մասին չպատմենք ճիշտը։
Նիցցայի լուսանկարը պայքարի թեժ օրերին ստորև՝
Возможно, это изображение 3 человека, борода, улица и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել