Շատ շատերի համար Հայաստանի անկախությունը դարձավ հարստացման հորդաբուխ աղբյուր: Այս մարդիկ նույնքան են հայհոյում անկախությանը որքան այն դժբախտները ովքեր անկախության գալուստով զրկվեցին սովետի ընձեռած հացի մի կտորից: Այս երկու ծայրահեղ ու մեծաքանակ խմբից բացի կա հայերի մի փոքր շերտ ում համար անկախությունը եղել է ու մնում է որպես բաղձալի երանություն բարգավաճ ու ծաղկուն երկրի տեսլականով զարդարված: Ավաղ, անկախությունը մնաց որպես բաղձալի երազ այն անհեռատես ու ավարառու վայրենիների պատճառով ովքեր անկախության քողի տակ թաքնված ալան թալանով անհնարին դարձրին իրական անկախության մուտքը մեր երկիր: Այսօր էլ իրական անկախությունը գտնվում է յոթ սարի ետևում ու նրա գալուստին պիտի որ դեռ երկար սպասենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



