Operativ.am-ը գրում է.

Պարզվում է ընկերների հետ անցկացրած ժամանակը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլ նաև համարվում է դեղամիջոց: Գիտնականները պարզել են, որ սոցիալապես ակտիվ մարդիկ ավելի քիչ են ենթարկվում դիմադրողականության անկման հետ կապված հիվանդությունների, քան նրանք, ովքեր սահմանափակում են իրենց շփումը:

 Չիկագոյի համալսարանի ուսումնասիրողները պնդում են, որ միայնակ մարդիկ ավելի վատ են քնում և հաճախ տառապում են անքնությամբ: Իսկ նրանք, ովքեր ժամանակն անցկացնում են ընկերների հետ, առանձնանում են լավ հիշողությամբ և երկարակեցությամբ:

Առողջության համար վտանգավորությունը ցույց տալու համար գիտնականները միայնությունը համեմատում են ծխելու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել