1in.am-ը գրում է.

Ճարպակալումով տառապող երկամյա երեխան աշխարհում ամենաերիտասարդ մարդն է, ում ստամոքսը վիրահատել են, որպեսզի նա կարողանա հաղթահարել ավելորդ քաշի խնդիրը: Երեխայի ծնողները Սաուդյան Արաբիայից են:

Երկու տարեկան հասակում նա 33 կգ է կշռել: Երբ ծնողներն օգնության խնդրանքով դիմել են բժիշկներին, նրանք փորձել են դիետաների միջոցով կարգավորել փոքրիկի քաշը, սակայն ապարդյուն: 

Այդ ժամանակ էլ բժիշկները որոշել են վիրահատություն կատարել: Արդյունքում նրանք ընդունված սննդի քանակը սահմանափակելու նպատակով երեխայի ստամոքսին բանանի տեսք են տվել: Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ այս տարիքի երեխային նման վիրահատության են ենթարկում: 

Վիրահատությունից երկու ամիս անց երեխան կորցրել է իր քաշի 15 տոկոսը, իսկ երկու տարի անց նրա քաշը հասել է մինչև 24 կգ-ի: 

Սակայն մասնագետները զգուշացնում են, որ բժիշկների խորհուրդներին չհետևելու դեպքում երեխան կարող է տառապել վիտամինների պակասից, գրում է fedpost.ru-ն:





 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել