Operativ.am-ը գրում է.
Ֆրեդերիկ Շոպենն ու Հանս Քրիստիան Անդերսենը վախենում էին կենդանի թաղվելուց: Անդերսենն ամեն օր, պառկելով քնելու, գրություն էր թողնում, որ նա ողջ է, չի մահացել. ճիշտ է` նման է մահացած մարդու, սակայն իրականում քնած է:
Ուոլտ Դիսնեյը` աշխարհահռչակ Միկկի-Մաուսի ստեղծողը, մահու աստիճան վախենում էր մկներից:
Կատուների հանդեպ վախը հատկապես տարածված է եղել պատմական դեմքերի` ներառյալ Հուլիոս Կեսարի, Նապոլեոն Բոնապարտի, Ալեքսանդր Մեծի և Բենիտո Մուսսոլինիի մոտ:
Բավականին տարածված է թռիչքներից վախենալը. Էլվիս Փրեսլին իր կարիերայի սկզբում հրաժարվել է որևէ տեղ գնալ ինքնաթիռով: Մուհամեդ Ալին, Ռոնալդ Ռեյգանը, Շերը, Ջոննի Քեշը ևս չեն կարողացել հաղթահարել այս վախը:
Կիանու Ռիվզը վախենում է մթության մեջ մենակ մնալուց:
Պամելլա Անդերսոնը վախենում է հայելիներից:
Շերիլ Քրոուն սարսափում է բարձրությունից:
Դրակուլայի ամենահայտնի դերակատարը վախենում էր…արյունից:



