Լիմոնադը կարող է օգնել ձեզ ծխելու դեմ պայքարումDoctors.am-ը գրում է.

Բոլոր նրանց, ովքեր ուզում են թողնել ծխելը, ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս բերանը ողողել լիմոնադով: Նրանց կարծիքով՝ սա կօգնի ավելի հեշտ պայքարել այդ վնասակար սովորության դեմ: 
Այս վարկածն ապացուցելու համար Ջիորջիայի համալսարանի մասնագետները փորձ են կատարել, որին մասնակցել է 51 ուսանող: Նրանց բաժանել են երկու խմբի: 
Առաջին խմբի կամավորներն ինքնակառավարման թեստն անցնելիս բերանը ողողում էին շաքարավազով պատրաստված լիմոնադով, իսկ երկրորդ խմբի կամավորները` արհեստական քաղցրանյութով պատրաստված լիմոնադով: 
Թեստն ավելի լավ անցան նրանք, ում բաժին էր հասել շաքարավազով պատրաստված լիմոնադը: Նրանք ավելի արագ էին պատասխանում գրգիռներին, իսկ դիամցկունությունն ավելի բարձր էր: 
Գիտնականների պարզաբանմամբ՝ գլյուկոզան դրդում է գլխուղեղի աշխատանքին և օգնում օրգանիզմին արագ պատասխանել տարատեսակ գրգիռներին: 
Սա կարելի է արդյունավետ օգտագործել ծխելու դեմ պայքարի ժամանակ: Երբ ծխախոտը բերանը տանելու ցանկություն առաջանա, ողողեք բերանը լիմոնադով. սա կօգնի գոնե կարճ ժամանակով զերծ մնալ ծխելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել