Starnews.am-ը գրում է․

Արդեն հայտնել էինք, որ սննդաբան Լիլիթ Բասյանը նոր հարցազրույցով էր հանդես եկել, որի ընթացքում անդրադարձել էր նաև իր և նախկին ամուսնու՝ Ալեքսանդր Բաբասյանի հարաբերություններին։ Լիլիթը, մասնավորապես, նշել էր.

«Շատ ուժեղ մրցակցություն կար մեր մեջ, դպրոցի ընտրությունից մինչև մեծ բան, բայց քանի որ ես պատ եմ ու ինձ քանդել չի լինում ես հասնում էի իմ ուզածին։ Ես հիմա սա չեմ ասում ինձ վեր բարձրացնելու համար, բայց Սաշի Մոտ դա շատ-շատ էր։ Սաշը սպասում էր, ես երբ եմ ընկնելու որ չկարողանամ էսպես մի օր նստեմ ու խոսամ։ Ծիծաղելի ա, բայց Սաշը ինձ համոզել էր, որ մեր երեխան ինձ չի սիրում և իմ սխալները տեսնում ու հասկանում ա։ Իսկ հիմա ես գիտեմ, որ իմ տղան ինձ սիրում ա, և որ ես լավ մամա եմ, ես իրան էլ չեմ լսում ու ես հետ դրեցի էդ պոզիցիան, որ մրցակցություն պիտի լինի։ հիմա էսպես ա. ուզում ես արի տար երեխային մի քանի շաբաթ պահի, բայց նրա համար, որ ուզում ես, ոչ թե՝ նրա համար, որ ես դրանից վատ զգամ ինձ ու սթրեսի մեջ ընկնեմ»։

Նախկին կնոջ այս հայտարարություններից հետո Ալեքսանդրը լռություն չէր պահպանել։ Փոխարենը՝ նա ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հրապարակումներ էր արել որդու՝ կրտսեր Ալեքսանդրի հետ համատեղ, ցույց տալով, թե ինչպես են հայր ու որդի անցկացնում իրենց ժամանակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել