Մինչ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ իշխանություներն իրենց շրջապատին ու կողմակիցներին նախապատրաստում են արտահերթ ընտրությունների՝ հատկապես փորձելով հնարավորինս շատ նոր անդամներով համալրել ՔՊ-ի շարքերը՝ պատգամավորական մանդատ ստանալու վերաբերյալ խոստումներ շռայլելով, Նիկոլի մոտ ֆեյք աշխատող տխրահռչակ Չախոյան Տարոնն  է գռմռացել, թե Սրբազան շարժումը մարդկանց խաբում է. սեպտեմբերին ոչինչ էլ տեղի չի ունենալու: «Միակ բանը, որ կարող է լինել սեպտեմբերին, ընդդիմադիր քաղաքացիների խորը հիասթափությունն է ընդդիմության առաջնորդներից ու իշխանության լեգիտիմության վերահաստատումը»,- գրել է «Ֆեյբուքում» Տարոնը:

Տարոնի ջղաձգումները լավ բանի մասին չեն վկայում. իշխանությունները, ակնհայտրեն անհանգստացած գալիքից, շատ կարևոր բան են թաքցնում: Թերևս փորձում են թաքցնել այն հանրահայտ փաստը, որ ՔՊ-ի վարկանիշը հասել է -1000-ի: 

Տարոնի նմանօինակ գրառումը կարող է վկայել մի բանի մասին՝ Նիկոլը չունի  ցանկություն՝ հանձնվելու: Եթե պետք լինի, արյուն էլ կթափի էլի, հազարավոր մարդկանց ձեռքեր կկտրի, կանդամահատի ու կսպանի, բայց իշխանությունից չի հեռանա՝ հենվելով իր արտասահմանյան տերերի վրա, առանց որոնց ճիճուից ոչնչով չտարբերվող գոյանք է:

Մյուս կողմից՝ եթե իշխանություններն այդքան իքնավստահ են, ինչո՞ւ են «ուսուլով» նախապատրաստվում հնարավոր արտահերթ ընտրությունների, գուցե մի բան գիտե՞ն, որը Տարոնը չի ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել