Tert.amLife-ը գրում է.

«Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը: Սոչիում կայացած մրցույթում նա դարձել է երեք օրերի առաջատարը: Անահիտը հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: 

Tert.am Life-ը կապ է հաստատել  ու զրուցել Սոչիում գտնվող Անահիտ Հակոբյանի հետ՝ նրա անցած ճանապարհի, սայթաքումների ու վայրիվերումների, կյանքի բարդ փուլի, հաղթանակի՝ հույզերի ու հայրիկի մասին:

-Եթե չեմ սխալվում Ձեր երաժշտական կարիերան սկսել եք «Աստղիկներ» նախագծից, կպատմե՞ք Ձեր առաջին քայլերի մասին, ի՞նչ սայթաքումներ ու հաջողություններ եղան ճանապարհին:

-Փոքր տարիքից մասնակցել եմ շատ փառատոնների, զբաղեցրել եմ 1-ին հորիզոնականները, «Աստղիկներ» նախագիծը իմ առաջին մեծ հեռուստանախագիծն է եղել: Գիտեք, ցանկացած ճանապարհ քարքարոտ է ու վայրիվերումներով, բայց շատ կարևոր է, որ միշտ կարողանաս ամուր կանգնած մնալ ոտքերիդ վրա և հստակ տեսնես քո նպատակն ու գնաս դրա հետևից:

-«Կյանքում արժեքավոր ու մնայուն բաներին հասնում ես դժվար ճանապարհով». Ձեր խոսքերն են, ի՞նչ բարդ ճանապարհ եք հաղթահարել, ո՞վ է այն մարդը, ով Ձեզ մոտիվացնում ու թույլ չի տալիս թուլանալ:

-Այս մտքի հետ միշտ համակարծիք եմ լինելու, որովհետև դեռ փոքր տարիքից շատ դժվար ճանապարհ եմ անցել՝ լինելով տարբեր նախագծերում թե՛ հաղթել եմ, թե՛ պարտվել եմ, բայց միշտ տարբերվել եմ, ու շատ շնորհակալ եմ մայրիկիս, որ դեռ փոքր տարիքից հավատացել է իմ ուժերին ու իմ կողքին է եղել: Ամեն հնարավոր ու անհնար նախագծին ինձ տարել է, որ երևամ ու փորձեմ գնալ առաջ:

Ինձ համար կարևոր նպատակներից մեկն է միշտ եղել, որ ցանկացած հաջողության ու մեծ հաղթանակի ես հասնեմ ինքնուրույն, առանց որևէ միջնորդի, հովանավորի ու պրոդյուսերի: Ու ես շատ ուրախ եմ, որ ինձ մոտ դա միշտ ստացվել է: «Նոր ալիք» միջազգային մրցույթը վառ օրինակներից է: Շատ ուրախ եմ ու երջանիկ, որ կարողացա երկիրս բարձր մակարդակով ներկայացնել այս հեղինակավոր փառատոնում ու այս դժվարին ժամանակներում հաղթանակ բերել Հայաստան:

-Ոչ բոլորը գիտեն, որ երգում եք ակումբում, կպամե՞ք Ձեր ներկա գործունեության մասին, ու արդյոք կշարունակե՞ք երգել ակումբում, թե այլևս ուրիշ կերպ եք պատկերացնում Ձեր երաժշտական կարիերան:

-Պլաններիս մասին չես սիրում բարձրաձայնել, շուտով բոլորը կիմանան, թե ինչ կլինի:

-«Ամեն օր քայլում եմ դեպի իմ նպատակը որքան էլ հոգնած լինեմ»,- դուք եք գրել Ձեր ինստագրամյան էջում, այս հաղթանակը Ձեզ համար նպատա՞կ էր, և ո՞րն է հաջորդը:

-Բնականաբար, «Նոր ալիք» միջազգային մրցույթը իմ պարտադիր մրցույթների շարքից է եղել, և ես անչափ ուրախ եմ, որ փոքր տարիքից երազելով ու պատկերացնելով ինձ այս բեմում, կարողացա երեկ իմ մանկության երազանքներից մեկն իրականացնել ու հաղթել: Շատ ուրախ եմ ու երջանիկ: Նպատակներիս մասին չեմ սիրում խոսել, այն մարդիկ, ովքեր ինձ հետևում են, կտեսնեն հետագայում ինչ կլինի:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել