Starnews.am-ը գրում է․
Ամալիա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը Լիլիթ Բասյանն է որդու՝ Ալեքսանդրի հետ։
Զրույցի ընթացքում սննդաբանը խոսել է մի շարք թեմաների մասին։
Starnews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենակարևոր դրվագները։
Հաղորդավարուհին հարցրեց Լիլիթի անձնական կյանքի մասին։ Ամուսնալուծությունից հետ նոր կողակից ու կրկին բաժանում, այս մասին սննդաբանը նշեց հետևյալը.
«Ես մենակ եմ, ու էս իմ ընտրությունն ա։ Արի շատ անկեղծ ասեմ իմ կյանքում մի տարի առաջ էղավ դեպք որտեղ ես շատ ուժեղ հիվանդացա ու էդ շրժանը ինձ շատ փոխեց։ Ես որ սիրում էի աղմուկ ու շատ ընկերներ, մարդիկ, հիմա սիրում եմ լռություն։ Ես միշտ սովոր եմ եղել կողքիս մարդիկ ունենալու՝ ծնողներ, ընկերներ։ հիմա ես սիրում եմ մենակություն ու նույնիսկ սովորել եմ ընկերներիս ասել ճիշտը։ Նույնը եղավ իմ անձնական կյանքում ու ես ասեցի որ ես ուրիշ բան եմ ուզում էս կյանքից։ Իմ կյանքը ուրիշ ձև եմ տեսնում, ուրիշ հոգևիճակի մեջ եմ ես։ Ես չեմ ուզում ապրեմ նենց ոնց ապրել եմ։ Էդ մարդն իմ համար շատ թանկ ա, իմ ամենալավագույն ընկերն ա։ Իմ լավագույն կյանքի ընկերը, ես հիմա էլ չեմ կարա ասեմ թե ինչ կլինի իմ կյանքում բայց ներկա պահին ես ուզում եմ մենակ լինեմ։ Ու էդ մենակությունը մի տարի ա արդեն։
Ես միշտ մտածել եմ որ ես ունեմ տղա և էլի ուզում եմ ընտանիք կազմեմ։
Ես Ալեքսին միշտ ասել եմ, որ համ պապադ, համ մամադ կարան երկրորդ անգամ ամուսնանան։ Բայց նաև ասել եմ որ ուզում եմ որ ինքը իր կյանքում մի անգամ ամուսնանա ու չմտածի թե սա ճիշտ ա։
Թող հասուն տարիքում հոգով կայացնի իր որոշումը, որ իր երեխաները լիարժեք ընտանիքում ապրեն։
Հիմա խոսեմ իմ առողջական վիճակի մասին Ես իմ հոգևիճակից ու նիարդերից հայտնվեցի հիվանդանոցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: