Panorama.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: Քննարկումների արդյունքում որոշվել է առաջին հերթին հետագա կոնկրետ քննարկումների առարկա դարձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նշանակության հետևյալ հիմնահարցերը.

1. իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը,
2. մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները,
3. սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները,
4. իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ,
5. ՀՀ Նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակը, գործառնական, հակակշռող և զսպող լիազորությունների ներդաշնակությունը սահմանադրական գործառույթներին,
6. օրենսդիր իշխանության բնականոն գործունեության սահմանադրաիրավական երաշխիքները,

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել