1in.am-ը գրում է.

16-ամյա չինացի դպրոցականը կալանավորվել է համացանցում տեղեկություն տարածելու համար, որը «խախտում է հասարակական կարգը»: Այս մասին հայտնում է Beijing Times-ը: 

Կալանավորման պատճառ են դարձել Sina Weibo չինական կայքում (համարժեք է Twitter-ին) երիտասարդի կողմից կատարված գրառումները, որոնցում նա մեղադրել է ոստիկանությանն անգործության ու 2013 թ. սեպտեմբերի 12-ին Հոնսյուի ոչ մեծ քաղաքներից մեկում տեղի ունեցած սպանությունը չբացահայտելու մեջ: 

Իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչները կարծում են, որ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցածը սպանություն չէ, սակայն տեղացիները հակառակն կարծիքին են: 

Համաձայն չինական նոր օրենքի, որն ուժի մեջ է մտել այս սեպտեմբերին, ինտերնետում իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելու համար նախատեսվում է քրեական հետապնդում: 

Նման գրառումների հեղինակին կարող է սպառնալ մինչև 3 տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել