Starnews.am-ը գրում է․
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հյուրընկալվել էր 24TV-ին՝ խոսել երգարվեստի, ինչպես նաև Հայկոյից հետո որդուն միայնակ մեծացնելու մասին։
StarNews-ը ներկայացնում է երգչուհու խոսքը:
Խոսելով արտաքին փոփոխությունների մասին՝ Անահիտը նշել էր.
«Ես չեմ կարող ասել, որ շատ վիրահատական միջամտությունների եմ դիմել։ Ես պարզապես առաջիններից էի ժամանակին, ով փորձեց այդ միջամտությունները և այդպետ մնաց, որ իմ ամեն ինչը սարքված է, բայց իրականությունը, իհա՛րկե այդպիսին չի։ Ես շատ գոհ եմ եղել ու կամ իմ արտաքինից։ Ես, լինելով հանրային մարդ, պարտավոր եմ միշտ ունենալ գեղեցիկ տեսք։ Ես բազմիցս ասել եմ, որ իմ կյանքը ամուսնանալուց հետո բավականին փոխվեց։ Հայկոյի կողքին ուրիշ աղջիկ էին պատկերացնում, ես չէի պատկերացնում այդ պատկերացրած աղջկա չափանիշների մեջ։ Ես դիմել եմ վիրահատությանը հենց ամուսնանալուց և երեխա ունենալուց հետո։ Ես հիմա շատ ներդաշնակ եմ ինքս ինձ հետ։ Հայկոն ժամանակին եթե իմանար, որ այդ բոլոր ընկերներն ու բարեկամները, ովքեր իրեն միշտ շրջապատում էին, մի օր, երբ ինքը չլինի, իր երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ ինքը շատ ավելի զգույշ կլիներ ընկերների կամ բարեկամների ընտրության հարցում, որովհետև այսօրվա դրությամբ, ցավոք սրտի, ոչ մեկը մեր կողքին չի։ Խոսքը իր ընկերների մասին է, ովքեր ժամանակին ցույց էին տալիս, որ շատ հարազատ են, մտերիմ են։ Բայց ես և Արմանը հիմա տեսնում ենք բոլորովին ուրիշ պատկեր»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: