1in.am-ը գրում է.
Բրիթնի Սփիրսը, որը անցյալում նույնպես աչքի էր ընկնում անզուսպ պահվածքով, մեկնաբանել է Մայլի Սայրուսի պահվածքը՝ հայտնում է starslife.ru-ն:
Դեռատի երգչուհին վերջին ժամանակներս փորձում է ապացուցել, որ ինքն այլևս Դիսնեյի աղջնակը չէ, և հանրությանը ապշեցնում է նախ՝ MTV Video Music Awards-ում ելույթով, ապա Wrecking Ball տեսահոլովակում մերկ նկարահանվելով:
Բրիթնին հայտարարել է, որ այդ ամենն իրեն խորթ չէր. «Ես հիշում եմ այն տարիքը, երբ ես նոր էի միայն սկսում կարիերաս ու անում էի շատ սադրիչ գործողություններ: Դու լի ես էներգիայով, դու քաոսային վիճակում ես: Մայլիի ներսում հիմա հրդեհ է, նա կարծես էներգիայով լի գունդ լինի»,- ասել է Բրիթնին:
Ընդ որում՝ 31-ամյա երգչուհին նշել է, որ MTV VMA-ի արարողությունը հենց այն վայրն է, որտեղ կարելի է թույլ տալ վայրի և աներևակայելի բաներ: