168.am-ը գրում է․
Հայաստանի տարածքում օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։
Նշվում է, որ օգոստոսի 26-28-ի երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։