1. Բազմազավակ ճապոնացին
2013թ.-ի հունիսի 12-ին մահացավ աշխարհի ամենածեր մարդը՝ Ձիրոեմոն Կիմուրան: Նա ծնվել էր 1897թ.-ի ապրիլի 19-ին Կամիուկավա քաղաքում: 2012թ.-ի դեկտեմբերի 17-ին 115 տարեկան հասակում նա հռչակվեց աշխարհի ամենածեր մարդը: Տղամարդը 45 տարի փոստատար էր աշխատել հարազատ քաղաքում, իսկ թոշակի անցնելուց հետո զբաղվում էր իր ֆերմայով մինչև 90 տարեկանը: Իր երկարակեցության գաղտնիքը նա համարում է ֆիզիկական ակտիվությունը և ճիշտ սննդակարգը:
Աշխարհի ամենածեր մարդը մահացավ շրջապատված 7 երեխաներով, 14 թոռներով, 25 ծոռներով և 9 կոռերով:
2. Ստալինի հասակակիցը
Վրացի երկարակյաց Անտիսա Խվիչավան գրեթե 133 տարի է ապրել, իսկ 2010թ.-ին համարվել է աշխարհի ամենատարեց կինը: Եթե հավատալ փաստաթղթերին, կինը ծնվել է 1880թ.-ի հուլիսի 8-ին Սաչինո գյուղում: Նա մահացել է 2012թ.-ի սեպտեմբերի 30-ին: Անտիսան գրեթե հասակակից էր Իոսիֆ Ստալինին: Նա կարողացել է դիմակայել երկու Համաշխարհային պատերազմներին, ԽՍՀՄ-ի փլուզմանը, Վրաստանի քաղաքացիական ապտերազմին: Հարազատների պնդմամբ նա թոշակի էր անցել 85 տարեկանում: Իր ամբողջ կյանքն աշխատել է գյուղատնտեսության ոլորտում: Անտիսայի անունը գրվել է Գինեսի ռեկորդների գրքում:
3. Հումորիստ Ժաննան
1997թ.-ի օգոստոսի 4-ին ավարտվեց նաև մեկ այլ երկարակյացի կյանքը: Ֆրանսուհի Ժաննա Քելմանը ապրել է 122 տարի և 164 օր: Այս հրաշալի կնոջ երկարակեցության գաղտինքը կայանում է նրա կենսական էներգիայի մեջ: 85 տարին բոլորելուց հետո, տիկինը սկսեց զբաղվել սուսերամարտով, իսկ 100 տարեկանում դարձել է հեծանվասպորտի մեծ սիրահար: Պետք է նշել, որ Ժաննան ավելի երկար է ապրել քան իր դուստրը և թոռնիկը: Տատիկը հրաշալի հումորի զգացում ուներ: Իր 120-ամյա առթիվ տված հարցազրույցում նա պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչպես է նա պատկերացնում իր ապագան, Ժաննան միանգամից ասել է,- «Շատ կարճ»: Նրա փաստաբաը, որոշելով շահավետ կերպով գնել Ժաննանյի տունը, առաջարկում է նրան ամսեկան փակել այդ գումարը նրան խնամելու հաշվին: Բայց նա ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ հաճախորդ իրենից 30 տարի ավել կապրի:
4. Երկար կյանք երկար անունով
Ամենահայտնի երկարկյացներից է նաև Քրիստրան Մորթենսենը, ով մահացել էր 1998թ.-ին 115 տարեկան հասակում: Դանիական ամրատներով ԱՄՆ-ի քաղաքացին իր կյանքի պես երկար անուն ուներ՝ Թոմաս Պետեր Թովալդ Քրիստիան Ֆերդիանանդ Մորթենսեն: Շատերի կարծիքով երկար են ապրում այն մարդիկ, ովքեր ամուսնության մեջ երկաջանիկ են եղել, բայց պապիկ Մորթենսենին դա չէր համապատասխանում: Նա շատ վաղ տարիքում էր բաժանվել իր կնոջից և այլևս լուրջ հարաբերություններ չի ունեցել: Ինչ կապված է նրա նախասիրությունների հետ, ապա պետք է նշել, որ Քրիստիանը ծխում էր, նախընտրում էր ձուկը ուտել, խմում էր միայն եռացված ջուր: Ըստ Մորթենսենի խոսքերի նրա երկարակեցության գաղնիքը նրա ընկերներն էին, երգեցողությունը և անվերջանալի լավատեսությունը:



