Yerevannews.am-ը գրում է.
Բոլոր նրանց, ովքեր ուզում են թողնել ծխելը, ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս բերանը ողողել լիմոնադով: Նրանց կարծիքով՝ սա կօգնի ավելի հեշտ պայքարել այդ վնասակար սովորության դեմ: Այս վարկածն ապացուցելու համար Ջիորջիայի համալսարանի մասնագետները փորձ են կատարել, որին մասնակցել է 51 ուսանող: Նրանց բաժանել են երկու խմբի,-այս մասին գրում է doctors.am: Առաջին խմբի կամավորներն ինքնակառավարման թեստն անցնելիս բերանը ողողում էին շաքարավազով պատրաստված լիմոնադով, իսկ երկրորդ խմբի կամավորները` արհեստական քաղցրանյութով պատրաստված լիմոնադով: Թեստն ավելի լավ անցան նրանք, ում բաժին էր հասել շաքարավազով պատրաստված լիմոնադը: Նրանք ավելի արագ էին պատասխանում գրգիռներին, իսկ դիամցկունությունն ավելի բարձր էր: Գիտնականների պարզաբանմամբ՝ գլյուկոզան դրդում է գլխուղեղի աշխատանքին և օգնում օրգանիզմին արագ պատասխանել տարատեսակ գրգիռներին: Սա կարելի է արդյունավետ օգտագործել ծխելու դեմ պայքարի ժամանակ: Երբ ծխախոտը բերանը տանելու ցանկություն առաջանա, ողողեք բերանը լիմոնադով. սա կօգնի գոնե կարճ ժամանակով զերծ մնալ ծխելուց: