Aysor.am-ը գրում է.

Անհավանական բուժիչ հատկություններով օժտված նռնենին տարբեր մշակույթներում, տարբեր ժողովուրդների համար կարևոր նշանակություններ ունի: 
Նռան հատիկը (կորիզները) պարունակում են կալիում, կալցիում, յոդ, երկաթ, A, C, E, B1, B2 վիտամիններ, բջջանյութ, բուսական հորմոններ, հակաօքսիդանտ նյութեր:
Նուռն արտակարգ հակաօքսիդանտ է և կարող է օգնել անգինայի, բորբոքային այլ պրոցեսների դեպքում: Բարձրացնում է արյան հեմոգլոբինը, պայքարում է անեմիայի դեմ:
Նուռն այն բացառիկ քաղցր պտուղներից է, որ շաքարային դիաբետի դեպքում շատ օգտակար է և մոտ 3-5 օրից կարող է իջեցնել արյան մեջ ավելորդ շաքարի պարունակությունը, եթե օրական 4 անգամ ուտելուց առաջ խմեք 60 կաթիլ նռան հյութ:

Նռան հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը, ամրացնում արյունատար անոթները, օգնում է նաև կանխարգելել աթերոսկլերոզը:

Սակավարյունության դեպքում կարելի է 2 ամիս ուտելուց 30 րոպե առաջ օրական 3 անգամ կես բաժակ ջրով բացած նռան հյութ խմել:

Օգտակար հատկություններ

Նռան կեղևն ու հատիկները օգտագործում են լուծի դեմ: Այն կարող է ծառայել ոչ միայն այն կանխարգելող, այլ բուժող միջոց, քանի որ նռան կճեպի մեջ առկա պոլիֆենոլները, նույնիսկ վարակիչ լուծի դեպքում, բավականին պակասեցնում են դիզինտերիայի ցուպիկի և այլ հարուցիչների աճը:

Կեղևի թուրմը շատ լավ հակաբորբոքային միջոց է, կարելի է անգինայի կամ ֆարինգիտի ժամանակ, ինչպես նաև բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում ողողումներ անել:

Վնասակար հատկություններ

Նռան խիտ հյութը վնասում է ատամները: Պատճառը դրանում առկա օրգանական թթուներն են, որոնք ատամի էմալը քայքայող հատկություն ունեն: 
Նռան հյութը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն ստամոքսի բարձր թթվայնություն և ստամոքսի խոց:
Չարաշահել պետք չէ նաև հատիկների և կճեպի թուրմի դեպքում. մի մոռացեք, որ դրանք աղիքները կապող հատկություն ունեն:

Նռան կեղևի մեջ քիչ քանակությամբ ալկալոիդներ կան՝ թունավոր նյութեր, որոնք անվնաս են, եթե թուրմը ճիշտ չափաբաժնով է օգտագործվում, իսկ չարաշահելու դեպքում կարող է թեթև թունավորման պատճառ դառնալ, հատկապես վտանգավոր է հղի կանանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել