168.am-ը գրում է․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իր գործընկերները, ինչպիսիք «Գավի»-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն են, կարող են սկսել կապիկի ծաղիկի (mpox) դեմ պատվաստանյութեր գնելու գործընթացը, նախքան դրանք կհաստատվեն ՄԱԿ-ի առողջապահական գործակալության կողմից:

Աս մասին հայտնում է Reuters-ը:

Սա արվում է Աֆրիկայում պատվաստումներն ավելի արագ իրականացնելու նպատակով, քանի որ մայրցամաքը պայքարում է վիրուսի բռնկման դեմ:

Ավանդաբար «Գավի»-ի նման կազմակերպությունները, որոնք օգնում են ցածր եկամուտ ունեցող երկրներին գնել պատվաստանյութեր, կարող են սկսել պատվաստանյութեր գնել միայն ԱՀԿ-ի կողմից հաստատվելուց հետո: Բայց կանոնները մեղմացվել են այս դեպքում՝ բանակցություններն առաջ տանելու համար, քանի որ ԱՀԿ-ի հաստատումը տեղի կունենա մի քանի շաբաթից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել