1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Գ. Նժդեհի հրապարակում գտնվող գետնանցման արգելապատնեշից:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փրկարարների և քաղաքացի Գ.Ս.-ի համատեղ ուժերով կանխվել է Ն. Շ.-ի (ծնվ. 1958թ.) ինքնասպանության փորձը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_216009.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել