Tert.amLife-ը գրում է

Վերջերս երգչուհի D Litte-ն ու երգիչ Միշոն ներկայացրեցին իրենց համատեղ «Թթվածին» երգն ու տեսահոլովակը, որը հանդիսատեսի կողմից սիրվեց ու կարճ ժամանակ անց մեծ դիտումներ գրանցեց: Միշոյի հետ համագործակցության, երգի անսպասելի հաջողության, վատ մեկնաբանությունների ու անձնական կյանքի մասին Tert.am Life-ը զրուցել է երգչուհի D Litte-ի հետ:

Իմ ու Միշոյի համատեղ երգն իրականում պետք է լիներ հեղինակային, ես դա գրել էի մի քանի տարի առաջ, որ դառնար իմ սոլո կատարումներից մեկը: Բայց հետո ինչ-որ մի էտապում հասկացա, որ ինչ-որ գույն է պակասում, միտք է պակասում: Երգը ուղարկեցի Միշոյին: Ես չգիտեի իրեն դուր կգա, թե ոչ: Որոշ ժամանակ անց Միշոն գրեց, որ ես տեքստն արդեն գրել եմ (իր հատվածը): Եվ որոշում ենք, որ տեսահոլովակ պիտի նկարենք:

Սպասելի չէր երգի այդքան հաջողությունը

Երգն ավելի շատ անդերգրաունդ ոճի մեջ է, և այդքան էլ սպասելի չէր, որ բավականին հաջողություն կունենա, որովհետև այդ տիպի երգերն այդքան դիտումներ չեն ունենում: Նկարահանումներեն իրկանացրել ենք և՛ Հայաստանում, և՛ Միացյալ նահանգներում, հսկայական թիմ էր աշխատում: Բավականին բարդ է եղել, որովհետև ստուդիայից «սլիվ» էր եղել և երգի կիսատ տարբերակը մի քանի հազար մարդ տեսել էր: Որոշեցինք ռիսկի գնալ ու 2 ամիս անց տեղադրեցինք տեսահոլովակը: Նման դեպերում երգը կամ բացարձակ չի ունենում հաջողություն կամ շատ հաջողված է լինում: Այս դեպքում բախտներս բերեց: Երգը սկզբում կարող է դուր չգալ, այն պահանջում է երկար վերաբերմունք, 3-4 անգամ պետք է այն լսել հասկանալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել