Օգոստոսի 22-ին, ժամը 12։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և Վայք համայնքի Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (130 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։50-ին, մարվել՝ 14։10-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և վնասվել՝ ազբոշիֆերները (մոտ 80 քմ)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել