Սյամոն բացահայտել է, թե որպես փորձառու զինվորական ինչ է անում այս երկրի համար՝ մասնավորապես՝ հայտարարելով, որ մարդկանց հետ է շփվում՝ ձևավորելու թիմ, որը հանդես կգա երրորդ ուժի դերում:
Սյամոն, իհարկե, ժամանակ չի կորցնում, և վերջերս մամուլ սպրդած նրա մասին տեղեկությունները, ըստ էության, 100%-անոց ճշմարտություն են դառնում. Սյամոն թիմ է ձևավորում, որ վերջապես իր տեղը գտնի հայաստանյան քաղաքական երկնակամարում:
Տվյալ դեպքում ամենակարևոր հարցն այն է, թե որքանով կհաջողվի Սյամոյին հաջողությամբ պսակել իր ձեռնարկն ու սեփական դեմքով երրորդ ուժ ձևավորել, որի մասին խոսում ու երազում է:
Պարզից էլ պարզ է, որ Սյամոն լրջագույն դժվարություններ ունի թիմի հավաքագրման հարցում. նա վարկաբեկված, այլասերված ծերուկ է, որի հետ «կյանք կապել» ոչ մի նորմալ մարդ չի պատրաստվում՝հասկանալով՝ ով արեց դա, նրան լավ բան չի սպասվում: Ի դեպ՝ այդ դժվարությունների մասին Սյամոն էլ է անուղղակիորեն խոստովանում՝ մեղադրելով մարդկանց բեռի տակ ընկնելուց խուսափելու համար:
Ոչ թե խուսափում են բեռի տակ ընկնելուց, այլ՝ Սյամոյի հետ ասոցացվելուց, ինչը թե՛ բարոյական է, թե՛ բնական: