Իսկ դուք գիտե՞ք, որ վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում միլիարդով կրճատվել է աղքատների թիվը: Ես սա չեմ հորինում, կարդացել եմ The Economist կայքում: Գիտեի՞ք: Իսկ գիտե՞ք, թե ինչպես դա եղավ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ հիանալի նորություն է: Իհարկե չգիտեիք, ու չէիք էլ իմանա, որովհետև առավոտից երեկո կարդում եք միայն բռնության, ահաբեկչությունների, պատերազմների, բռնաբարությունների, սպանությունների ու ավտովթարների մասին: Իսկ այն մի քանի ազատ րոպեն, որ ունեք անց եք կացնում սոցիալական ցանցերում, որոնք ողողված են նույն բացասական էմոցիաներավ ու լուրերով: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու ենք մենք այսքան չարացած, ինչո՞ւ ենք ամեն ինչ մռայլ գույների մեջ տեսնում, ու չենք էլ պատկերացնում, որ մի լավ բան կարող է պատահել մեզ հետ այս «դաժան կյանքում»: Մենք ոչնչի մեջ լավը չենք տեսնում, եղած լավի մեջ էլ անպայման մի վատ բան ենք փնտրում, որովհետև`
1. Մենք երջանիկ ենք, երբ ինչ-որ մեկը դժբախտ է

Դաժան է հնչում, այնպես չէ՞: Այլ ձևակերպում տամ` մենք միշտ ուզում ենք ունենալ այն, ինչ մյուսները չունեն, դա մեզ երջանկացնում է: Մարդու բնությունն է այդպիսին` ցանկանալ մի բան, որը ուրիշները չունեն, տարբերվել, առանձնանալ: Միայն այն միտքը, որ դու ունես դա իսկ մյուսները երազում են ունենալ երջանկացնում է քեզ, շոյում էգոիզմդ:
Շատերը կփորձեն չհամաձայնվել, իհարկե նրանք չեն սխալվում մեր շրջապատում օրինակներ կան, երբ մարդիկ բարեգործությամբ են զբաղվում, երջանիկ են որ մի լավ բան են անում, որ երջանկացնում են նաև ուրիշներին: Բայց այդ օրինակները, ցավոք, շատ քիչ են:
Վերցրեք թղթի մի կտոր և փորձեք դրա վրա գրել այն ամենը, ինչ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա: Վստահ եմ, որ կգրեք ազատություն, խախաղություն, ազատ ընտրելու հնարավորություն, տանիք, ապրուստի միջոց, աշխատանք, ընտանիք, սնունդ, կապի միջոցներ...դե իհարկե կգրեք նաև ինտերնետ, մեր օրերում առանց դրա կյանք չկա ))) Հիմա հարց տվեք ձեզ` ինչու՞ եք մտածում, որ բոլոր մարդիկ այս ամենի կարիքն ունեն: Պատասխանը պարզ է, ցուցակը, ինչ պետք է ունենա բոլոր մարդիկ, ցուցակ է` ինչ պետք է ունենաս դու: Դու ունես ինտերնետ, ուրեմն երջանիկ ես, բայց դա չի նշանակում, որ Նիգերիայում ապրող մարդը մաքուր խմելու ջուրը չի գերադասի վերջին մոդելի հեռախոսից: Եվ ձեզանից յուրաքանչյուրը երջանիկ կլինի, որ այդ ցուցակից ավելի շատ բան ունենա, քան իր կողքինը, այնպես, որ մի համզեք ձեզ թե ցուցակը բոլոր մարդկանց համար եք կազմել:
2. Մենք համեմատում ենք իրական աշխարհը մեր երազանքների աշխարհի հետ

Դուք զայրանում եք, որ ձեր նոր մեքենան շատ է բենզին ծախսում, քան հինը, դա բնական է: Իսկ չե՞ք կարծում, որ շատ տարօրինակ կլիներ, որ զայրանայիք, որ այն առանց վառելիքի չի աշխատում: Այո, տարօրինակ կլիներ, որովհետև այդ դեպքում մենք մեր մեքենան «կհամեմատեինք մեր երազանքների մեքենայի հետ: Բայց մենք այդպես էլ անում ենք: Առավոտյան բացում ենք թերթերը ու սկսվեեեեց, զայրանում ենք, որ իշխանությունը դեմ է գնում ժողովրդի կամքին, զայրանում ենք, որ ոստիկանը բռնություն գործադրեց, որ չինովնիկը կոռումպացված է: Եվ շատ հետաքրքիր է ո՞ր երկրի հետ ենք համեմատում մերոնց, երբ զայրանում ենք, ո՞ ր երկրում են բոլորը իդելական, ոստիկանը` հրեշտակ, պաշտոնյան` բարեգործ, իշխանությունը մարդասիրության մարմնացում: Ոչ մի, այդպես է միայն մեր երազանքներում, իսկ մենք շարունակում ենք անիմաստ տեղը նյարդեր քայքայել իրական կյանքը համեմատելով երազանքի հետ:
3. Նույնիսկ դրականի մեջ մենք բացասականն ենք փնտրում

Մենք անընդհատ դժգոհում ենք, որ բենզինը թանկանում է, բայց չենք մտածում, որ թանկանում է այն ապրանքի գինը, որի պահանջարկը մեծանում է: Բենզինը թանկանում է, որովհետև օր օրի մեծանում է դրա պահանջարկը: Աշխարհում ամեն օր հազարավոր մարդիկ գնում են իրենց առաջին մեքենան, իսկ դա դրական միտում է, համաձայն չե՞ք, մարդիկ մեքենա են գնում, նշանակում է բարելավվել են նրանց կենսապայմանները, նրանք դա գնելու միջոցներ ունեն: Իսկ մենք այս ամենի մեջ միայն գնի թանկացումն ենք նկատում ու անվերջ փնթփնթում:
4. Այն ամենը, ինչը մենք ատում ենք, և այն ամենը, ինչին ձգտում ենք, իրականում նույնն են

Մենք ատում ենք սոցիալական անհավասարությունն ու ամբողջ օրը ամեն հարմար առիթի ստանձնելով հռետորի դերը հավասարություն քարոզում, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուրս մեր տնօրենից պահանջում ենք բարձրացնել մեր աշխատավարձը` բարձրացնել մյուսների համեմատ: Դե ինչ, մտածե՞լ էիք այս մասին, իհարկե ոչ, որովհետև մենք սիրում ենք բողոքել մի բանից, ինչը ինքներս անում ենք, պահանջել մի բան, ինչին իրականում դեմ ենք, անել այն, ինչի համար ուրիշներին քննադատում ենք: Այստեղ էլ ողջ մեղքը մարդկային բնության վրա գցենք, մենք այլ կերպ չենք կարող:
5. Մենք չենք ընդունում, որ անհաջողությունն այլընտրանք է ավելի մեծ անհաջողության

Բոլորդ էլ կյանքում գոնե մեկ անգամ լսել եք «այդքան մի հուսահատվիր, կարող էր ավելի վատ էլ լինել», այդ պահին իհարկե մենք չենք հասկանում այդ խոսքերը ասողին, մի բան էլ հակառակվում ենբք, որ սրանից վատ չէր կարող լիներ: Բայց վատ ու էլ ավելի վատ միշտ էլ կարող է լինել, այնպես, որ ամեն մի անհաջողություն դեռ աշխարհի վերջը չի, գլուխներդ բարձր, առաջ!!!
6. Եթե մարդը իշխանություն ունի, մենք նրա բոլոր արարքների մեջ միայն վատն ենք տեսնում

Նույնիսկ եթե դու չես հավատում Աստծուն, քեզ ոգևորում է «դատաստանի օր» գաղափարը, երբ բոլորը պատասխան են տալու իրենց գործած մեղքերի համար: Եվ ավելի շատ ոգևորում է այն միտքը, որ այդ օրը բոլորի պես հավասար դատաստանի առաջ են կանգնելու իշխանության ներկայացուցիչները, որ ոչ մի փաստաբան, կաշառք ու ծանոթ նրանց չի փրկի: Սա մարդկային անզորությունից ծնված չարությունն է:
Եթե հարուստ մարդը բարեգործություն է անում, ուրեմն իրեն է գովազդում, եթե աշխատատեղեր է ստեղծում, ուրեմն մարդկանց է շահագործում, ունեցվածք է ստեղծում իր համար, ուրեմն թալանում է: Սա իհարկե խոսում է այն մասին, որ մեր տառապանքը փորձ ունի, բայց հավատացեք, միշտ չէ, որ բարեգործության հետևում PR է թաքնված ու միշտ չի, որ նոր գործարանի կառուցումը միայն օլիգարխին է օգուտ տալիս: Փորձեք լավն էլ տեսնել:
7. Մենք ուզում ենք, որ աշխարհը վատը լինի

Պարադոքսալ է հնչում, բայց մենք շատ խորը, ենթագիտակցական մակարդակում, ուզում ենք, որ աշխարհը վատը լինի, անարդարություններ լինեն: Դա օգնում է մեզ մեր և ուրիշների մոտ արդարացնել մեր անհաջողությունները: Հո չենք ասելու, որ ծույլ ենք, անհամարձակ ենք, աշխատասեր չենք, շատ հեշտ է մեղքը կյանքի վրա բարդել, ախ այս անարդար աշխարհում, ինչպես կարող եմ հաջողության հասնել, երբ ամեն տեղ աշխատանքի են ընդունում ծանոթով, ամեն բանի փողով են հասնում............Հեշտ է մեր կյանքի պատասխանատվությունը ում ու ինչի վրա ասես բարդել, բացի մեզանից:



