Ներկայումս eBay-ի և Amazon-ի նման օնլայն խանութների շնորհիվ ցանկացած բան գնելն ավելի հեշտ է դարձել: Լավն այն է, որ կարող եք ձեր գնած ապրանքը ստանալ առանց անգամ տնից դուրս գալու: Պետք է համաձայնել, որ օնլայն խանութներում վաճառվում են ամենաառանձնահատուկ, հետաքրքիր, էժան և տարօրինակ բաները, որ կարելի է գնել: Աշխարհի ցանկացած իր կարող է աճուրդի հանվել այս օնլայն խանութներում, օրինակ` ցամաքային հածանավ, իսկական կենգուրուի ամորձապարկից (փոշտ) բրելոկ Ավստրալիայից, գայլի մեզով լի բանկա, մարդ, ով ձեր փոխարեն ժամավճարով հերթ կկանգնի և անգամ Բիլ Գեյթսի հոգին: Ապշեցուցիչ է, չէ՞: Դուք ավելի կապշեք, երբ տեսնեք օնլայն խանութներում վաճառվող ամենատարօրինակ բաների ցուցակը:
10- Բանալիների բրելոկ կենգուրուի ամորձապարկից

Ինչու չսկսել ցուցակը հենց ամորձապարկով: Եթե ձեզ առանձնահատուկ նվեր է պետք, eBay-ում դուք կարող եք հազարավոր զարմանալի իրեր գտնել, ինչպես օրինակ` կենգուրուի ամորձապարկից պատրաստված այս բրելոկը: Այս փափկամազ գունդը, որից կարող եք կախել ձեր բանալիները, վաճառվում է ընդամենը 39.99 դոլարով: Ամենալավն այն է, որ այն պատրաստված է իսկական կենգուրուի ամորձապարկից:
9- Բեկոնից պատրաստված բժշկական պլաստիր

Բեկոնը երբեք ավելորդ չի լինում: Ահա թե ինչու բեկոնից պլաստիրն իսկական գանձ է: Կարո՞ղ եք պատկերացնել, որ հում բեկոնը կպցվի ինչ-որ մեկի վնասվածքին: Գուցե այն ուտելու գայթակղությունը մեծ լինի, սակայն հազիվ թե այնքան մեծ, որ դրանով փաթաթեք ձեր վերքը:
8- Բարձ-փողկապ

Պրակտիկ, արդյունավետ և բավականին տարօրինակ. այս բառերն ամենից լավ են բնութագրում thepillowtie.com-ից կատարված այս առանձնահատուկ գնումը: Առաջին հայացքից այն սովորական փողկապի տեսք ունի, սակայն բավական է փչել թաքնված անցքի մեջ, և այս փողկապն անմիջապես կվերածվի բարձի: Այն պատրաստված է մանրաթելերի և մետաքսի խառնուրդից , իսկ ներսում փչովի կտորներ կան, որոնք պատրաստված են պոլիվինիլ քլորիդի պլաստիկե զանգվածից: Սա հրաշալի լուծում է հետաձգված թռիչքների և աշխատանքի ազատ ժամերի համար:
7- Ուրան

Բոլորին հայտնի է, որ ուրանը չարաբաստիկ քիմիական նյութերից է, որ կիրառվում են քիմիական հարձակումներ գործելու համար: Պատկերացնու՞մ եք, որ այն կարող է հայտնվել ձեր դարակում: Միայն մի քլիքով դուք կարող եք գնել այն Amazon կայքից: Այս սրվակի ռադիոակտիվությունն այնքան ցածր է, որ փորձագետներն ասում են, որ այն ոչ մի վնաս չի կարող հասցնել, դե իհարկե եթե սրվակով չհարվածեք ձեր գլխին:
6- Գայլի մեզ

Այս մեկը կարող է չափազանց տարօրինակ թվալ: Որոշ մարդիկ ասում են, որ գայլերը շատ պաշտպանողական դիրք են ընդունում, երբ հարցը վերաբերում է իրենց մեզին, և եթե նրանց մոտենաք այն ժամանակ, երբ նրանք միզելիս լինեն, նրանք կարող են շատ ագրեսիվ դառնալ: Ուստի չարժե ինքնուրույն գնալ նրանց մեզի հետևից, քանի որ կարող եք ուղղակի գնել այն Amazon-ից:
5- Ոտքի մատի եղունգ

Զարմանալի չէ, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում որոշ մարդիկ գումար վաստակելու համար վաճառում են այն ամենը, ինչ կարող են: Այդ մարդկանց վառ օրինակն է այս վաճառողն eBay-ից, ով վերջերս վաճառքի հանեց ոտքի մատի եղունգ, որի համար սահմանեց 9.99 դոլար նախնական գին: Այո, դա ինչ-որ մեկի կտրված եղունգն է, որը կարող է իբրև հուշանվեր ծառայել:
4- «JL421 BADONKADONK LAND CRUISER»

Մինչ որոշ մարդիկ կցանկանային նավարկել ծովով, մենք չենք կարող խտրականության ենթարկել նրանց, ովքեր կցանկանային շրջագայել ցամաքով: Լավ նորություն. Amazon-ում վաճառվում է վիթխարի մետաղե տանկ: Այս նախապատմական տանկի գինը 20,000 դոլար է: Այն ունի հանրային հայտարարություններ կատարելու համար անհրաժեշտ համակարգ, և կարող է սլանալ ժամում 40 մղոն արագությամբ:
3- Ինչ-որ մեկը, ով ձեր փոխարեն հերթ կկանգնի

Եթե այցելեք linestanding.com, դուք կարող եք գնել մարդու, ով ձեր փոխարեն հերթ կկանգնի, մինչև որ դուք հայտնվեք և տեղ զբաղեցնեք հերթում: Գործում է ժամավճարի համակարգ: Սա կարող է իրոք օգտակար լինել, մանավանդ ամենածույլ մարդկանց համար:
2- Քարե ոտք

Մարդիկ սովորաբար խանութներից գնում են քարեր ու ժայռաբեկորներ լանդշաֆտի կամ իբրև տան զարդարանք օգտագործելու համար: Սակայն Amazon-ը ամենասովորական բաները վերածում է ամենատարօրինակ բաների, ինչպես այս քարե ոտքի դեպքում: Այն օնլայն խանութում առաջարկվում է գնորդներին մի միլիոն դոլարի դիմաց: Վաճառողը պարծենում է, որ այն բնական երևույթներից առաջացած քար է, որի հետևում սենտիմենտալ պատմություն կա:
1- Հոգի

Եթե դուք այնպիսի մարդ եք, ով ավելի շատ տարված է հոգևոր քան նյութական արժեքներով, ապա ինչու՞ չգնել հոգի, այն էլ ոչ թե հասարակ հոգի, այլ աշխարհի ամենահայտնի և ամենաազդեցիկ մարդկանց հոգիները: Պատկերացնու՞մ եք, որ դուք կարող եք ձեռք բերել Բիլ Գեյթսի հոգին: Demonical.com-ում դա հնարավոր է:



