SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին են զանգահարել Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից և հայտնել, որ երեկ, Ձորափի փողոցում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում ծեծի ենթարկվելու հետևանքով նույն օրը ժամը 09։55-ի սահմաններում «դիմային գանգի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը նույն հյուրանոցի ժամանակավոր բնակիչ ՌԴ քաղաքացի 37-ամյա Ֆաինա Դոմաշնիխը։
Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում նշված հյուրանոցի լողավազանում անհայտ անձը, առանց պատճառաբանության, հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել