Starnews.am-ը գրում է․

Դերասանուհի Աննա Հարությունյանը 7 տարվա լռությունից հետո բացառիկ հարցազրույցով է ներկայացել Ամալյա Հովհաննիսյանին ու Մհեր Բաղդասարյանին՝ անդրադառնալով անձնական և աշխատանքային մի շարք հարցերի։

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է կարևոր մանրամասները։

Խոսելով իր և դերասան Միքայել Պողոսյանի՝ արդեն ավարտված հարաբերությունների մասին, Աննան նշել էր, որ դրանք տոքսիկ չէր անվանի.

«Եթե նույնիսկ այս ֆիլմը պատասխան է, ապա միայն շնորհակալության տեսքով։ Ոչ թե, որ ինչ էլ լինի ես շնորհակալ եմ կյանքիս, այլ այն առումով, որ առնչվելով նման արտիստի հետ, համենայն դեպս, գոնե մասնագիտական առումով այնքան բան կարող ես սովորել, գեներացնել և այսօր վերադարձնել։

Ես համարում եմ, որ ինչ-որ եղել է մեր մեջ, եղել է կյանք, իր դրական և ոչ միշտ դրական պահերով։ Ինչպես լինում է յուրաքանչյուր մարդկանց մեջ։ Համենայն դեպս, կյանքը ինձ ապացուցեց հետևյալը, որ սերը տարիք չի հարցնում և հետո եկավ ապացուցելու մի բան, որ ոչինչ հավերժ չէ լուսնի տակ։ Երբ ես հերքում էի, այդ ժամանակ ոչինչ չէր կատարվում։ Ես այդ ժամանակ արդեն Մոսկվա էի տեղափոխվել և այդ մասին ինձ ոչ-ոք ոչինչ չէր հարցնում։ Միայն  դուրս էին գալիս հոդվածներ ու ես հասկանում էի, որ ինձ ոչ մեկը դրա մասին չի հարցրել, որպեսզի ես հերքեմ»,-նշել էր Աննան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել