168.am-ը գրում է․

Մոսկվայի պատրիարքարանի Էստոնիայի ուղղափառ եկեղեցին (ՄՊ ԷՈւԵ) անվանումից հանել է պատրիարքարանի հիշատակումը և խզել կապերը Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) հետ։ Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հաղորդել են ԷՈւԵ-ից՝ վկայակոչելով օգոստոսի 20-ին տեղի ունեցած եկեղեցական ժողովի որոշումը։

«Ժողովն ընդունել է եկեղեցու կանոնադրության նոր խմբագրում, որում ամրագրվում է անկախությունը եկեղեցական-վարչական, եկեղեցական-տնտեսական, եկեղեցական-լուսավորական և եկեղեցական-քաղաքացիական գործերում: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ եկեղեցու անվանումը փոխվել է «Էստոնիայի ուղղափառ եկեղեցի»», – նշված է հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, ժողովը հավանություն է տվել սինոդի գործունեությանը պետության հետ բանակցային գործընթացում և վստահություն հայտնել, որ Էստոնիայում ուղղափառներն ուղիներ և միջոցներ կգտնեն` «ապաքինելու պառակտումը կանոնականության, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության հիման վրա»։

Տալլինի և Համայն Էստոնիայի միտրոպոլիտ Եվգենին, որը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և փետրվարին վտարվել է Էստոնիայից, ժողովի նիստին մասնակցել է տեսակապի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել