1in.am-ը գրում է.

Դետրոյթում, որը այս տարի դատարանում սնանկության հայց է ներկայացրել, կկառուցվի ԱՄՆ-ում պինգվինների ամենամեծ «բնակավայրը»:

Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, համալիրի կառուցումը հնարավոր կդառնա 10 մլն դոլար մասնավոր նվիրատվության շնորհիվ , ինչը խոշորագույն նվիրատվություն է Դետրոյթի կենդանաբանական այգու 85-ամյա պատմության ողջ ընթացքում: 

Կենտրոնի շինարարությունը հավանաբար կսկսվի 2014թ. մարտին, իսկ դրա բացումը նախատեսված է 2015թ. վերջին: 

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն դոլար: Կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով՝ իրենք դեռ պետք է հավաքեն պակասող 8 մլն դոլարը: 

Տարածքի մակերեսը կազմում է 2.2 հազար քմ: Կառույցը արտաքուստ նման կլինի սառցաբեկորի: Ներսում կտեղադրվի 7.6 մ խորությամբ ջրավազան՝ 1 մլն լիտր տարողությամբ: 

Այցելուները կտեսնեն, թե 4 տեսակի մոտ 80 պինգվինները ինչպես են սուզվում ջուրը: Այնտեղ արհեստականորեն կստեղծվեն պայմաններ, ինչը առավելագույնս կհիշեցնի վայրի բնությանը՝ ձյուն, արկտիկական քամի, ուժեղ ալիքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել