Replik.am-ը գրում է.

Թեմային, որին ցանակնում եմ անդրադառնալ, արդեն անդրադարձել են գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ սկսած կայքերից, վերջացած թերթերը: Սրան ես չէի անդրադառնա, եթե աչքովս չընկներ մի հոդված ադրբեջանական առաջադեմ կայքերից մեկում՝ «Հայ աղջիկներին հակացուցված է կույս մնալ 26 տարեկանից հետ» (վերնագիրը թարգմանել եմ բառացիորեն): Հարկ է նշել, որ այս նյութի մեջ ասվում էր, որ սա ասել է կուսակցության նախագահ և դժվար չի լինի պատկերացնել, թե ինչ կարծիք է ստեղծվում հարևան երկրում մեր աղջիկների, ինչպես նաև կուսակցությունների  մասին (դե ով ով` ի վերջո կուսակցության նախագահ է): Հավանաբար շատերդ հասկացաք, որ խոսում եմ ոմն Անի Զախարյանի «փառահեղ» հարցազրույցի մասին…

Մինչև էմոցիաներին տրվելը ասեմ, որ բժշկական տեսանկյունից շատ հնարավոր է, որ Անին ճիշտ է…իսկ հիմա տրվեմ էմոցիաներին…

Մի կողմ դնելով մի շարք մանրամասներ՝ խոսեմ կուսակցության նախագահի մի քանի արտահայությունների մասին, որոնք կոնկրետ ինձ մոտ զզվանք են առաջացնում և հավանաբար ոչ միայն ինձ մոտ.

«Ես համոզված եմ, որ բոլոր հայ աղջիկները սպասում են դրան, սպասում են այդ կարծրատիպերից ազատվելուն»…Այս կերպ «մեր» Անին հավաստիացնում է, որ բոլոր հայ աղջիկները սպասում են իր խոսքին, որի ուժը, իր խոսքերով, նա գիտի, որպեսզի ազատվեն կարծրատիպերից, իսկ Անիի նշած կարծրատիպը այն է, որ աղջիկները պահում են իրենց կուսությունը մինչև ամուսնությունը: Ախր մեկը լինի քեզ հարց տա, աղջի´կ ջան, (կամ կի´ն ջան) քեզ ո՟վ է իրավունք տվել խոսելու բոլոր հայ աղջիկների անունից, ո՟վ է քեզ իրավունք տվել խոսել ինչ-որ մեկի քրոջ կամ դստեր անունից: Դու՝ որպես հասուն մարդ, արդեն վաղուց պետք է հասկացած լինեիր, որ դրա իրավունքը ով ով, բայց դու հաստատ չունես…

«Չեմ ուզում անձնականացնել, բայց ես իմ կուսությունը կորցրել եմ 32 տարեկանում, իսկ հիմա 33 տարեկան եմ, ու փոշմանել եմ, որ 32-ում եմ կորցրել, չեմ հասկանում դրա իմաստը»…Սա նրա՝ իր մասին տեղեկություն հաղորդող մեկ այլ միտքն է…Տրամաբանական հարց՝ ո՟ւմ է հետաքրքրում թե որ տարիքում ես կուսությունդ կորցրել, կամ ինչու ես հրապարակ հանում դա, ինչպես դու չես կարողանում հասկանալ կուսություն պահելու իմաստը, այնպես էլ ես չեմ կարողանում հասկանալ քո մասին նման մանրամասնություններ հաղորդելու ԻՄԱՍՏ-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել