1in.am-ը գրում է.
Ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նամակներից, լուսանկարներից, քանդակների գծանկարներից ու անձնական իրերից կազմված հավաքածուն (ընդհանուր առմամբ՝ 143 առարկա) Նյու Յորքում աճուրդով վաճառվել է 1.3 մլն դոլարով՝ նկարչի ծոռի կամքին հակառակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աճուրդի կազմակերպիչ Heritage Auctions-ն ակնկալում էր, որ Ռենուարի հուշ-իրերի ամենամեծ հավաքածուն կվաճառվի մոտ 3 մլն դոլարով: Ֆրանսիայում բնակվող ժառանգ Ժակ Ռենուարը դատապարտել է Ռենուարի մասնավոր կյանքի ու ընտանիքի հուշ-իրերի վաճառքը:
Օրսե (Փարիզ) և Ռենուարի թանգարանների ղեկավարություններին (Կան-սյուր-Մեր) ուղղված բաց նամակում նա ցանկություն էր հայտնել, որ այդ թանգարանները որոշ իրեր գնեն:
125 հազար դոլարով վաճառվել է նկարչի վերջին աշխատանքը՝ «Անտառակտցարները»: Ռենուարը նկարն ավարտին էր հասցրել 1919-ի դեկտեմբերի 3-ին՝ մահվանից (78 տարեկան) ժամեր առաջ: