Tert.am Life-ը գրում է․
«Նոր սիթքոմի առաջարկ ունեմ, հրավերը ստացել եմ Ռաֆայել Երանոսյանից, շատ մանրամասներ առայժմ չեմ կարող ասել: Աշխատանքային փուլում ենք, շուտով կսկսենք նկարահանումները, սցենարի հեղինակը Արմեն Վարդանյանն է՝ իր ստեղծագործական խմբով»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց «Վիտամին» ակումբի անդամ, հումորիստ, շոումեն Արմուշը, ով այս օրերին Հայաստանում է:
«Սիթքոմից հետո հնարավոր է ֆիլմի առաջարկ լինի, եթե չլինի կվերադառնամ ԱՄՆ, կարծում եմ, սեպտեմբերին ավարտած կլինեմ մյուս աշխատանքները»:
Արմուշը նշեց, որ Միացյալ Նահանգներում շարունակում է իր աշխատանքը ռեստորաններում` որպես հանդիսավար, շոումեն:
«Գլենդելում նմանը չունեցող, մանկական շատ մեծ սպորտային կենտրոն կա, որտեղ աշխատում եմ որպես մենեջեր»,- նշեց Արմուշն ու հավելեց, որ Հայաստան վերադառնալու թեման երբեք չի փակվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: