«Ամուսնությունից 1 շաբաթ անց սկսվեց հալածանքներ, ֆիզիկական, հոգեբանական, անտեղի և անհիմն: Բազմիցս եղել է ֆիզիկական բռնություն՝ ծեծ, և դա հանգեցրել էր իմ առողջական լուրջ խնդիրների: Հիմա ես բոլոր հոգեբանական ապրումները հաղթահարել եմ և այսօր ինձ համար հեշտ է այդ մասին խոսել»,- «Tete A Tete» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ընտանեկան բռնության ու ամուսնալուծության մասին պատմել է դերասանուհի Աննա Մանուչարյանը:

«Երբ ամուսնանում էի, մայրս ասաց. «հարգիր, որ հագվես, բոլոր ընտանիքներում լինում են վեճեր, հանդուրժող եղիր»: Ես, քանի որ շատ մեծ հարսանիք էի ունեցել և մեծ պատասխանատվություն էի զգում ծնողներիս նկատմամբ, հանդուրժում էի ամեն ինչ: Դա է եղել իմ սխալը: Եթե ես առաջին բռնության ժամանակ պատմեի հորս, բայց ես 2 ու կես տարի ոչ մի վայրկյան իմ ծնողներին ցույց չեմ տվել ինչ պայմաններում եմ ապրում»,- անկեղծացել է դերասանուհին: Նա նշել է, որ նախկին ամուսնու համար անգամ խնդիր էր իր ծնողների հետ շփումը:

«Ես շատ հազվադեպ էի ծնողներիս հետ շփվում, տանից գրեթե դուրս չէի գալիս, միայն իր հետ գնում էի ծնողներիս տուն և վերադառնում էի:

Հետո, երբ արդեն երեխայի էի սպասում, մտածում էի՝ հո չեմ բաժանվելու, իսկ հետո Մալենան ծնվեց»:

Իսկ բաժանման որոշումը կայացրել է հերթական կոնֆլիկտից հետո, երբ ծնողները եկել են իրենց տուն և առաջարկել, որ իրենց հետ Աննան և Մալենան էլ հանգստի մեկնեն, բայց ամուսինն արգելել է: Աննա Մանուչարյանը պատմել է, որ բաժանվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել և 1 տարի է պահանջվել վերականգնվելու համար:

«Այդ օրվանից հետո նրան չեմ տեսել, և դա լավ է, որովհետև կարծում եմ, նա կխանգարեր Մալենայի ճիշտ մեծանալուն»,- ասել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել