1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով կողոսկրի վնավսածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի առաջին տուրում («Գալաթասարայ» - «Ռեալ»՝ 1:6), շարք կվերադառնա հոկտեմբերի սկզբին:

Այսպիսով՝ Իկերը կարող է մասնակցել երկրորդ տուրում կայանալիք «Կոպենհանգեն»-ի դեմ հանդիպմանը:

32-ամյա դարպասապահը մոտ ժամանակներս կսկսի մարզվել մարզասրահում, որից հետո կվերադառնա ամբողջական ծրագրով մարզումներին: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կասիլյասը վնավսածք ստացավ Սերխիո Ռամոսի հետ բախման արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել