Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով մեկնել է ԱՄՆ, սակայն մինչ մեկնումը պատասխանել է լրագրողների հարցերին։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը,Գյուլն ասել է, որ Թուրքիան երբեք չի ցանկացել պատերազմել Սիրիայի հետ և ջանքեր է գործադրել՝ հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար։
«Շատ ջանք է թափվել խնդրի դիվանագիտական լուծման համար։ Միջազգային հանրությունը դա այժմ չի զգում, սակայն ապագայում կզգա։ Թուրքիան ամենաշատն է ցանկանում այդ հարցն առանց պատերազմի լուծել։ Դա հասկանալ է պետք։ Թուրքիան պատերազմել չի ցանկանում, սակայն ուզում է, որ այնտեղ արյունահեղությունը մեկ վայրկյան առաջ ավարտվի, և միջազգային հանրությունը վճռական լինի այդ հարցում»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ