Այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտը կրճատվել է մոտ 13%-ով։ Դրա հիմնական պատճառը մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելն է։
.
Դեռևս 2022թ. մարտին աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից մեկը Կենտրոնական Բանկի պատվերով Կառավարությանը ներկայացրեց 32 կետանոց ճանապարհային քարտեզ, որի իրականացումը ոչ միայն կպահպաներ ձեռք բերված հաջողությունները, այլև կստեղծեր բարենպաստ միջավայր, որ Հայաստան գային նորարարություններ ստեղծող ձեռնարկատերերը` իրենց հետ բերելով կապիտալ, աշխատատեղեր և բազմաթիվ տաղանդավոր ու բարձրակարգ մասնագետների։ Այն մարդիկ, ում հանձնարարվել էր այդ ճանապարհային քարտեզն իրագործել, որևէ կետ այդ ծրագրից չիրագործեցին։ Դրա արդյունքում մենք մեր ձեռքով Վրաստանին «նվիրեցինք» ՏՏ ոլորտ, որը 2022 թվականի սկզբին իսպառ բացակայում էր այնտեղ, իսկ հիմա չափերով գրեթե հավասար է Հայաստանի ՏՏ ոլորտին։ Ընդամենը երկու տարում։
.
Ավելի քան մեկ տարի առաջ իմ թիմը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունելը կբացառեր այն անկումը, որն ունենք այսօր և կապահովեր մեր երկրի մրցունակությունը։ Դրա չընդունումը այսօրվա անկման գլխավոր պատճառն է։ Այժմ էլ մշակվում է փաթեթ, որը ևս չի ապահովելու մեր մրցունակությունը, և արդյունքում մենք կունենանք ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև հայկական ՏՏ կազմակերպությունների արտահոսք Հայաստանից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել