Իսրայելը փաստացի հաստատեց, որ ռազմական ներկայացվածություն ունի Ադրբեջանում։ Իսրայելը արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում Իրանի հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։ Իսրայելը զինվորականներին կարգադրել է անհապաղ վերադառնալ Իսրայել։
Այս հայտարարության տեքստն այդքան էլ պարզ չի առաջին հայացքից։ Չի ասվում ԶՈՒ-ի ներկայացուցիչներին, այլ զինվորականներին։ Կարծես թե այդ զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջանում և Վրաստանում։ Վրաստանի դեպքում վստահ եմ, որ Իսրայելը Վրաստանի անունը տալիս է պարզապես հավասարակշռություն պահելու համար։ Վերադառնանք նրան, թե ինչու չի ասում ԶՈՒ ներկայացուցիչներին։ Եթե Իսրայելի զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջան, ապա ինչու՞ է միայն իրենց ասում, որ լքեն Ադրբեջանը, այլ ոչ թե Իսրայելի քաղաքացիներին։
Սա նշանակում է, որ Իսրայելի զինվորականները գտնվում են Ադրբեջանում ոչ թե մասնավոր այցով և պարզապես ցրված են, այլ կոնկրետ առաջադրանքով, կոնկրետ կուտակումներով։ Կարծում եմ, որ սա Շոյգույի այցի արդյունքն է, Բաքվին համոզել է, որ չխառնվի Իրան-Իսրայել հակամարտությանը և ցամաքային տարածք չդրամդրի Իսրայելին Իրանի դեմ հարձակման համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել