Թուրքիայի Մուղլա նահանգի Միլաս շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում անտառային հրդեհներ են բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ, 6 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ, գրում է Ermenihaber-ը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև կամավորներ ու քաղաքացիներ։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները ընթանում են գիշեր-ցերեկ՝ թե՛ ցամաքային, և թե՛ օդային ճանապարհով։

Կրակը  նաև տարածվել է Չաքըրալան գյուղի, գերեզմանատան վրա, ու ստիպված են եղել տարհանել 350 բնակիչ ունեցող գյուղը։ Կրակի տակ է առնվել 30 հեկտարից ավելի տարածք։

Կա վարկած, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի կայծից։ Նշվում է, որ մեծ ջանքեր են գործադրվում հրդեհը վերահսկողության տակ առնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել