Lurer.com-ը գրում է.
1729 հայկական բեռնատարներ էլեկտրոնային հերթ են կանգնել ռուս-վրացական սահմանով Վերին Լարսի անցակետ անցնելու համար, հայտնում են Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Վերջին օրերին «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին հսկայական խցանումներ են գոյանում։ Դրանք պայմանավորված են արձակուրդային սեզոնի, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=589660&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել